ԱԳ նախարարը Մերձավոր Արևելքում իրադարձությունների զարգացման կապացությամբ խորհրդակցություն է հրավիրել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունվարի 3-ին խորհրդակցություն է հրավիրել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Մերձավորարևելյան տարածաշրջանում ծավալվող իրադարձությունների կապացությամբ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը խորհրդակցություն էր հրավիրել, որին մասնակցում էին նաև տարածաշրջանում հավատարմագրված ՀՀ դեսպանները»,- նշել է Աննա Նաղդալյանը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փաստացի պատերազմ է հայտարարել Իրանին՝ անցկացնելով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի սպանության գործողությունը, համարում է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի օգնական, «Միջազգային ճգնաժամային խմբի» նախագահ Ռոբերտ Մալլին։

Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով«ՌԻԱ Նովոստի»-ն, Իրաքի «Ալ Խաշդ աշ Շահաբի» աշխարհազորը հայտարարել է Բաղդադի օդանավակայանի հրթիռակոծության հետևանքով իր 5 անդամների և «երկու հյուրերի» զոհվելու մասին։ Զոհվածների թվում է եղել գեներալ Սուլեյմանին։ Հարվածի համար պատասխանատվությունն ստանձնել է ԱՄՆ-ն, Թեհրանը հաստատել է բարձրաստիճան ռազմական գործչի զոհվելը։

ՏԱՍՍ-ի համաձայն՝ հունվարի 3-ին ԱՄՆ հրթիռային հարվածի արդյունքում սպանվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈՒ ընտրատեսակ ուժեր) «Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սուլեյմանին։ Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտ, որի մերձակայքում տեղակայված են ամերիկյան ռազմակայանները, հզոր պայթյուններ են որոտացել։ Հարվածը հասցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ։ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին խոստացել է, որ «Իրանը և տարածաշրջանի մյուս երկրները վրեժ կլուծեն Ամերիկայից»։

Հայերեն العربية English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան