Նոր բրենդ է ձևավորվում. Վարչապետը՝ մրգային գինիների արտահանման աճի մասին
1 րոպեի ընթերցում
![Նոր բրենդ է ձևավորվում. Վարչապետը՝ մրգային գինիների արտահանման աճի մասին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/12/1000154.jpg)
ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստանից մրգային գինիների արտահանման աճի տեմպերին՝ նկատելով, որ խմիչքի, նոր բրենդի ձևավորման պրոցես է տեղի ունենում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին Վարչապետը նշեց կառավարության նիստում՝ անդրադառնալով այս տարվա 11 ամսում մրգային գինիների արտահանման 75 տոկոս աճին:
«Գիտեք, որ մրգային գինիներն այդքան էլ տարածված չեն, փաստորեն, այս ցուցանիշները ցույց են տալիս, որ դրանք կարող են բավական լուրջ հետաքրքրություն առաջացնել աշխարհում և, ըստ էության, հայկական նոու հաուի տարրեր են կրում իրենց մեջ»,- նկատեց Վարչապետը: