Տնտեսություն

Անցնող տարում տնտեսական աճը կկազմի 7.3-7.4 տոկոս

2 րոպեի ընթերցում

Անցնող տարում տնտեսական աճը կկազմի 7.3-7.4 տոկոս

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական բանկը, վերանայելով տնտեսական աճի ցուցանիշները, 2019 թվականի համար աճը գնահատում է 7.3-7.4 տոկոս:

Այս մասին կառավարության նիստում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ նշելով, որ իրենք կիսում են Էկոնոմիկայի նախարարության գնահատականները: Ավելի վաղ ԿԲ գնահատականով՝ այս տարին պետք է փակվեր 7.2 տոկոս տնտեսական աճով:

«Տնտեսական աճի հիմքում ընկած ամենակարևոր գործոններից մեկն էլ պահպանվող և ամրապնդվող մակրոտնտեսական կայունությունն է, ցածր գնաճը, ֆինանսական կայունությունը և նվազող պետական պարտքը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ԿԲ նախագահը: Նրա խոսքով՝ սրանք անհրաժեշտ պայմաններ են ներդրումների և տնտեսական աճի համար, քանի որ ամրապնդում են մարդկանց վստահությունն ապագայի նկատմամբ:

Վարչապետ նիկոլ Փաշինյանն ասաց, թե շատ կարևոր է արձանագրել, որ այս տարի տնտեսական ակտիվության ցուցանիշը հետաքրքիր վարքագիծ է դրսևորում հատկապես սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին: Նրա խոսքով՝ սեպտեմբերին ունեցել ենք 7.5, հոկտեմբերին՝ 8, իսկ նոյեմբերին 10.1 տոկոս տնտեսական աճ: «Այսինքն՝ այս դինամիկան ինքնին շատ կարևոր է, և կարևոր է նաև արձանագրել, որ պետական բյուջեի հավաքագրումների առումով նույնպես մենք շատ էական և շոշափելի ցուցանիշներ ունենք»,- հավելեց Վարչապետը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում