Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Թովմաս Գրիգորյանը խոսեց ՀՖՖ նախագահի ընտրության արդյունքների բողոքարկման հնարավորության մասին

Թովմաս Գրիգորյանը խոսեց ՀՖՖ նախագահի ընտրության արդյունքների 
բողոքարկման հնարավորության մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի  թեկնածու Թովմաս Գրիգորյանն անդրադարձավ ՀՖՖ նախագահի ընտրության արդյունքների բողոքարկման հնարավորությանը։

«Արդյունքներն այս պահին չեմ գնահատի: Բողոքարկման հետ կապված որոշումը կկայացնեմ վաղը: Որոշում պետք է կայացնեմ առանց էմոցիաների»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանը:

Նա ՀՖՖ նախագահի ընտրությունը որակեց աննախադեպ, քանի որ ընտրությանը մասնակցում էին երկու թեկնածու, և կար մրցապայքար, որը, ըստ թեկնածուի, անհավասար էր: «Մելիքբեկյանն աջակցություն ուներ և օգտվում էր ՀՖՖ ռեսուրսներից: Անկախ ամեն ինչից, ես շարունակելու եմ ֆուտբոլի զարգացմանն ուղղված իմ գործունեությունը»,-շեշտեց Գրիգորյանը:

ՀՖՖ նախագահի ընտրության քվեարկության արդյունքներով նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը: Քվեարկությանն ընդհանուր առմամբ մասնակցեց 23 պատվիրակ: Արդյունքում Արմեն Մելիքբեկյանը ստացավ 13, Թովմաս Գրիգորյանը` 7 ձայն: 3 քվեաթերթիկ համարվեց անվավեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am