Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հարցվածների ամենաբարձր գնահատականը մարզպետներից ստացել են Շիրակի և Գեղարքունիքի ղեկավարները

Հարցվածների ամենաբարձր գնահատականը մարզպետներից ստացել են Շիրակի և 
Գեղարքունիքի ղեկավարները

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «GALLUP International Association»-ի իրականացված հարցումների համաձայն` Հայաստանում քաղաքացիները մարզպետներից ամենաբարձր գնահատականը տվել են Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին և Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեկտեմբերի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

«Քաղաքացիներին խնդրել ենք գնահատել մարզպետների աշխատանքը 1- 5 բալային սանդղակով, որտեղ 1-ը` նվազագույն, 5-ը առավելագույն գնահատականն է: Ամենաբարձր միջինացված գնահատականը ստացել են Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը և Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան` 4 բալ, ամենաքիչը` 3.2 բալ ստացել են Վայոց Ձորի, Սյունիքի և Լոռու մարզպետները: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ստացել է 3.3 բալ»,- ասաց Նավասարդյանը:

Ապրիլի 30-ից մայիսի 9-ն ընկած ժամանակահատվածում «GALLUP International Association»-ի իրականացված նույն հարցման համաձայն ամենաբարձր գնահատական` 4 բալ ստացած Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այս անգամ ստացել է 3.4 բալ:

Հարցումներն արվել են նոյեմբերի 9-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում: Հարցումներին մասնակցել է 1517 քաղաքացի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am