Քաղաքականություն

Ադրբեջանի քաղաքացիների հանդիպումները դեսպանների հետ չեն կարող ազդել խաղաղ գործընթացի վրա. Նաղդալյան

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի քաղաքացիների հանդիպումները դեսպանների հետ չեն կարող ազդել խաղաղ գործընթացի վրա. Նաղդալյան

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի քաղաքացիների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպումները Ադրբեջանում հավատարմագրված դեսպանների հետ որևէ ազդեցություն չեն կարող ունենալ և փոխել խաղաղ գործընթացը և առկա իրականությունը: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն արձագանքել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Գրոս Զաքարիայի հանդիպմանն այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչների հետ:

«Մենք չենք մեկնաբանում Ադրբեջանի քաղաքացիների և ՀԿ ներկայացուցիչների հանդիպումները Ադրբեջանում հավատարմագրված դեսպանների հետ՝ միաժամանակ նշելով, որ այդ հանդիպումները որևէ ազդեցություն չեն կարող ունենալ և փոխել խաղաղ գործընթացը և առկա իրականությունը», -«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է Նաղդալյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում