Քաղաքականություն

Հայաստանը թավշյա հեղափոխությունից 1.5 տարի անց. ռուսական Эксперт ամսագրի անդրադարձը

4 րոպեի ընթերցում

 Հայաստանը թավշյա հեղափոխությունից 1.5 տարի անց. ռուսական Эксперт ամսագրի անդրադարձը

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական Эксперт ամսագիրը ծավալուն հոդվածում անդրադարձել է 2018 թվականի ապրիլին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո երկրում տիրող իրավիճակին, հայ-ռուսական հարաբերություններին, նոր կառավարության գործունեության արդյունքում գրանցված տնտեսական ցուցանիշներին:

«Հայաստանում մինչև այս պահը հետհեղափոխական զարգացումներ են: Երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ 2018 թվականի ապրիլ-մայիսին տեղի ունեցած բողոքի ցույցերի արդյունքում: Ավելի ուշ՝ դեկտեմբերին, Փաշինյանը վերահաստատեց իր լիազորությունները. խորհրդարանական ընտրություններում նրա ղեկավարած «Իմ քայլը» դաշինքը հաղթեց՝ հավաքելով ընտրողների ձայների 70.43 տոկոսը: Այսօր նա հսկայական աջակցություն ունի՝ չնայած վարկանիշները պարբերաբար նվազում են, և դա հասկանալի է, քանի որ չի ստացվելու արագ կյանքի կոչել բոլոր խոստումները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է հոդվածում:

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ հոդվածագիրն ընդգծում է, որ հեղափոխության ալիքի վրա հատկապես ռուսական լրատվամիջոցները Փաշինյանին գրեթե համարում էին ամերիկյան «նախագիծ», իսկ հետո ավելի հարգալից՝ բազմավեկտոր քաղաքական գործիչ: «1.5 տարվա ընթացքում Փաշինյանը պաշտոնական այցով Մոսկվայում չի եղել՝ չնայած աշխատանքային այցերով Մոսկվայում եղել է ոչ մեկ անգամ, օրինակ, ԵԱՏՄ-ի շրջանակներում: Փոխարենը և՛ Բրյուսելում, և՛ հարևան Թբիլիսիում, և՛ Թեհրանում Փաշինյանին արդեն ընդունել են: Փաշինյանի պաշտոնական այցը Ռուսաստան, կարծես, պլանավորված է 2020 թվականի առաջին կեսին, իսկ Վլադիմիր Պուտինն այս աշնանն այցելեց Երևան և կառուցողական շփում ունեցավ հայ գործընկերոջ հետ: Այնպես որ, պետք չէ խոսել հարաբերություններում առկա ճգնաժամի մասին, իսկ բազմավեկտորության մասին, այո, դա նոր երևույթ է, որը սահմանում է Մոսկվայի և Երևանի միջև երկխոսությունը: Մի կողմից Նիկոլ Փաշինյանն ակտիվորեն աշխատում է ամերիկյան կողմի հետ (ինչպես նրա նախորդները): Նախևառաջ, ԱՄՆ-ը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկն է, երկրորդ՝ ԱՄՆ-ում ծայրաստիճան ազդեցիկ է հայկական լոբբին, որը կարողանում է՝ հասնել Հայաստանի համար ԱՄՆ-ի թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական աջակցությանը: Իսկ սփյուռքի հետ կապված Փաշինյանը հատուկ հաշվարկ ունի: Մյուս կողմից, Մոսկվան վարում է ակտիվ և հաջող գեոքաղաքականություն Կասպյան տարածաշրջանում և շահագրգռված է թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի հետ ամուր գործընկերային հարաբերություններով, ինչը հայ-ռուսական բարեկամության համար ոչ հաճելի գործոն է»,- ասված է հոդվածում:

Հոդվածագիրը մեջբերում է քաղաքագետներին, ովքեր ընդգծում են, թե Ռուսաստանի լավագույն աջակցությունն այն է, որ հեղափոխության ժամանակ չի խառնվել Հայաստանի ներքին գործերին՝ հավելելով, որ ՌԴ-ն Հայաստանի ներքին գործերին չի խառնվում նաև հեղափոխությունից հետո:

Հոդվածում ծավալուն անդրադարձ կա նաև Հայաստանի նոր կառավարության գործունեության արդյունքում արձանագրված տնտեսական ցուցանիշներին: Նշվում է, որ 2019 թվականի առաջին 9 ամիսներին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կազմել է 7.5 տոկոս՝ չնայած նախորդ տարվա քաղաքական ցնցումներին և վերնախավի փոփոխությանը: Արդյունաբերական արտադրանքն աճել է գրեթե 10 տոկոսով, իսկ ստվերային տնտեսությունը մեկ տարվա ընթացքում նվազել է՝ 25 տոկոսից հասնելով 22 տոկոսի:

Շիրակում «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի բիզնես պլան ներկայացրած շահառուների 70 տոկոսը կայուն եկամուտ ունի

Մարզային

Շիրակում «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի բիզնես պլան ներկայացրած շահառուների 70 տոկոսը կայուն եկամուտ ունի

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

Երևան

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են ռազմարդյունաբերության և կիբեռանվտանգության հարցեր

Բանակ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են ռազմարդյունաբերության և կիբեռանվտանգության հարցեր

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ

Վարչապետ

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է՝ տեսանելի տեմպերով․ վարչապետ

Վարչապետ

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է՝ տեսանելի տեմպերով․ վարչապետ

ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենն այցելել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր և հրշեջ-փրկարարական ջոկատներ

Մարզային

ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենն այցելել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր և հրշեջ-փրկարարական ջոկատներ

Վարչապետը Արմավիրի մարզում ծանոթացել է ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներին, այցելել Մեծամոր համայնք

Վարչապետ

Վարչապետը Արմավիրի մարզում ծանոթացել է ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներին, այցելել Մեծամոր համայնք

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Տնտեսություն

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ՀՀ ԱԳ նախարարն աշխատանքային այց կկատարի Կիպրոս

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարն աշխատանքային այց կկատարի Կիպրոս

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Մարզային

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում