Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Գիտնականները տարածված քաղցկեղից խուսափելու միջոց են նշել

Գիտնականները տարածված քաղցկեղից խուսափելու միջոց են նշել

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Ուռուցքաբանական ընկերության մասնագետները կաթնագեղձի քաղցկեղից խուսափելու եղանակ են նշել: Պարզվել Է, որ հիվանդության ռիսկը նվազում Է ավելորդ քաշի կորստի դեպքում: Այդ մասին հաղորդվում Է EurekAlert!-ի մամուլի տեղեկագրում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գիտնականները վերլուծել են 50 եւ ավելի բարձր տարիքի 180 հազար կանանց տվյալները, որոնք մասնակցել են տասը տարբեր հետազոտությունների: Նրանց քաշը երեք անգամ գնահատվել Է տասը տարվա ընթացքում. հետազոտության սկզբում, հինգ տարի անց եւ չորս տարի անց: Արդյունքները ցույց են տվել, որ այն կանանց մոտ, ովքեր կորցրել են քաշը եւ պահպանել փոփոխությունները, կրծքագեղձի քաղցեղի զարգացման ռիսկն ավելի ցածր Է եղել, քան նրանց մոտ, ում քաշը չի փոխվել:

Այն կանայք, ովքեր կորցրել են 2 – 4,5 կիլոգրամ, 13 տոկոսով քիչ են հիվանդացել քաղցկեղով: Քաշի 4,5 – 9 կիլոգրամ իջեցումը նպաստել Է 16 տոկոսով ռիսկի նվազեցմանը, իսկ ինը կիլոգրամից ավելի կորուստը՝ 26 տոկոսով: Նրանց մոտ, ովքեր նիհարել են ինը կիլոգրամով եւ վերադարձրել կորցված քաշը, ուռուցքների զարգացման ռիսկը նույնպես փոքր-ինչ նվազել Է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am