Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Պետությունը ռազմարդյունաբերական համալիրին հատկացվող գումարի չափը գրեթե կկրկնապատկի

 Պետությունը ռազմարդյունաբերական համալիրին հատկացվող գումարի չափը գրեթե 
կկրկնապատկի

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունն 2019-ին տնտեսումների հաշվին ռազմարդյունաբերական համալիրին հատկացրել է գրեթե 1 մլրդ դրամ հավելյալ գումար, իսկ 2020-ի համար նախատեսում է հատկացվող գումարի չափը գրեթե կրկնապատկել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսում հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Այս տարի տնտեսումների հաշվին վերաբաշխումից 984 մլն դրամ հավելյալ հատկացվել է ռազմաարդյունաբերական համալիրին՝ նոր մշակումներ և ծրագրեր սկսելու համար: Դա եղել է 2 ամիս առաջ, և այդ ընթացքում մենք արդեն ռեալիզացրել ենք այդ գումարը: 2020-ին ռազմաարդյունաբերական համալիրին հատկացվող գումարի չափը գրեթե կրկնապատկվելու է»,-ասաց նախարարը:

Մինչև այժմ ռազմաադրյունաբերական համալիրի ֆինանսավորումը հիմնականում իրականացվել է գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական աշխատանքների համար: Արշակյանը հայտնեց՝ 2020-ի բյուջեում նախատեսել են նաև կապիտալ ծախսերի հոդվածներ, ինչը նշանակում է, որի կլինեն նաև համալիրի ունեցած հնարավորությունների ընդլայնում և կապիտալ ներդրումներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am