Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ընդունելի Է ամեն ինչ, բացի պատերազմից. Վրաստանի վարչապետ

Ընդունելի Է ամեն ինչ, բացի պատերազմից. Վրաստանի վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան կարեւորել Է երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը հնարավոր բոլոր միջոցների օգտագործմամբ, բացառությամբ պատերազմի:
Գախարիան ելույթ Է ունեցել արտասահմանում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկությունների ղեկավարների տարեկան հանդիպմանը Թբիլիսիում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ընդունելի Է ամեն ինչ, բացի պատերազմից: Մեր քաղաքականությունը պետք Է լինի ողջամիտ, հիմնված բացարձակապես սառը դատողության վրա, եւ մենք պետք Է ձեռնարկենք բոլոր քայլերը, որպեսզի մեկընդմիշտ վերականգնենք մեր երկրի միասնությունը: Մենք պետք Է դա անենք եւ օգտագործենք բոլոր միջոցները, բացի պատերազմից: Մենք ստանձնել ենք այդ պարտավորությունը եւ պետք Է կատարենք այն»,-հայտարարել Է Գախարիան, հաղորդել Է Sputnik-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am