Ընդունելի Է ամեն ինչ, բացի պատերազմից. Վրաստանի վարչապետ

Armenpress 15:00, 17 Դեկտեմբեր, 2019
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան կարեւորել Է երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը հնարավոր բոլոր միջոցների օգտագործմամբ, բացառությամբ պատերազմի: Գախարիան ելույթ Է ունեցել արտասահմանում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկությունների ղեկավարների տարեկան հանդիպմանը Թբիլիսիում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:«Ընդունելի Է ամեն ինչ, բացի պատերազմից: Մեր քաղաքականությունը պետք Է լինի ողջամիտ, հիմնված բացարձակապես սառը դատողության վրա, եւ մենք պետք Է ձեռնարկենք բոլոր քայլերը, որպեսզի մեկընդմիշտ վերականգնենք մեր երկրի միասնությունը: Մենք պետք Է դա անենք եւ օգտագործենք բոլոր միջոցները, բացի պատերազմից: Մենք ստանձնել ենք այդ պարտավորությունը եւ պետք Է կատարենք այն»,-հայտարարել Է Գախարիան, հաղորդել Է Sputnik-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am