1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ռևազյանը չի բացառում, որ հաջորդ տարվանից Հայաստանում կգործի տեղական ավիափոխադրող  

Ռևազյանը չի բացառում, որ հաջորդ տարվանից Հայաստանում կգործի տեղական 
ավիափոխադրող  

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2020 թվականին, հնարավոր է, իր աշխատանքները սկսի հայկական նոր ավիաընկերություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը նշեց, որ մեկ ընկերություն դիմել է, և ներկայում ուսումնասիրվում են փաստաթղթերը:

«Տեսնենք, եթե համապատասխանում են անհրաժեշտ պահանջներին ու ամեն ինչ նորմալ ընթանա, ապա մյուս տարվա ընթացքում մենք կունենանք տեղական փոխադրող»,-ասաց Ռևազյանը:

Այս պահի դրությամբ Ռևազյանն ավելի տեղեկություններ չկարողացավ հաղորդել, քանի որ մասնագետները դեռ ուսումնասիրում են փաստաթղթերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]