Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևանում կտեղադրվի Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակը

Երևանում կտեղադրվի Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակը

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու արտահերթ նիստում ընդունվեց անվանի  քանդակագործ Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակի տեղադրմանը համաձայնություն տալու մասին որոշումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քանդակը տեղադրվելու է Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի՝ Աբովյան փողոցին հարող տարածքում:

Քանդակի ձուլման և մոնտաժման աշխատանքները կիրականացվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

Արտո Չաքմաքչյանի ստեղծագործությունները տեղադրված են աշխարհի տարբեր քաղաքների հրապարակներում ու թանգարաններում: Մինչդեռ վարպետը միշտ երազել է իր ստեղծագործություններից մեկն ունենալ Երևան քաղաքում: Դեռևս 2000-ականների սկզբին նրան խոստացել էին «Քայլող մարդը» քանդակը տեղադրել Հյուսիսային պողոտայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am