Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Փորձագետները նշել են 2020 թվականին ամենապահանջված մասնագիտությունները ՌԴ-ում

Փորձագետները նշել են 2020 թվականին ամենապահանջված մասնագիտությունները ՌԴ-ում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականին ամենատարածված մասնագիտությունների թվում առավել պահանջվածները կդառնան վարորդները, մատուցողները, ցրիչները, վաճառորդները, իսկ նեղորակավորվածների թվում՝ թիրախավորված եւ կոնտեքստային գովազդի մասնագետները, ծրագրավորողները, բարձրորակավորման ինժեներատեխնիկական մասնագետները: Այս մասին ասված Է Работа.ру. աշխատանքի որոնման պորտալի հետազոտության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Աշխատանքի տեղավորման պորտալի փորձագետները կարծում են, որ 2020 թվականին տարածված մասնագիտությունների թվում առավել պահանջվածները կդառնան նաեւ խոհարարները, բանվորները, ավտոամբարձիչի մեքենավարները, բետոնագործները, տանիքագործները, ատաղձագործները, հյուսները, որմնադիրները եւ ներկարարները: Բացի դրանից, նեղմասնագիտացված մասնագիտությունների թվում պահանջված կլինեն email-մարկետոլոգները, SMS-մասնագետները, SEO-մասնագետները, շարժական հավելվածներ մշակողները, Big Data վերլուծաբանները, թեստավորողները, product-կառավարիչները, project-կառավարիչները:

«Ինչ վերաբերում Է զանգվածային սեգմենտին, ապա մանրավաճառ առեւտրի բնագավառում նոր կետերի բացմամբ, օրինակ՝ աճում Է գանձապահ-վաճառորդների պահանջարկը: Իսկ ինչ վերաբերում Է «նեղ» մասնագիտություններին, ապա այժմ այնպիսի իրավիճակ Է, որ նույնիսկ ավանդական օֆլայն-բիզնեսը թվայնացվում Է եւ բացում IT-ուղղություններ: Համապատասխանաբար, նրանց անհրաժեշտ են ծրագրավորողներ, վերլուծաբաններ, պրոդակտ-կառավարիչներ»,- պարզաբանել են ՏԱՍՍ-ին Работа.ру. պորտալի մամուլի ծառայությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am