Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Սուդանի նախկին նախագահ Օմար ալ-Բաշիրը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման

Սուդանի նախկին նախագահ Օմար ալ-Բաշիրը դատապարտվել է երկու տարվա 
ազատազրկման

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խարթումի դատարանը Սուդանի նախկին նախագահ Օմար ալ-Բաշիրին կոռուպցիայի գործով դատապարտել է երկու տարվա ազատազրկման:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն,  ռազմական դատախազության քննիչները, ովքեր խուզարկել էին այն տունը, որտեղ մինչ իշխանությունից հեռացվելը բնակվել է ալ-Բաշիրին, հայտնաբերել և առգրավել էին 6 միլիոն եվրո, 351 հազար դոլար, ինչպես նաև հինգ միլիարդ սուդանի ֆունտ (մոտ 105 միլիոն դոլար):

Նախկին նախագահի մոտ խոշոր չափի գումար հայտնաբերելու փաստի առթիվ նրան առաջադրվել էր «արտարժույթ ունենալու, կոռուպցիայի և անօրինական նվերների ստացման»   մեղադրանք:

Սուդանում 2019 թվականի ապրիլի 11-ին չորսամսյա ազգային բողոքի ակցիաներից հետո տեղի ունեցավ ռազմական հեղաշրջում: Նախագահ Օմար ալ-Բաշիրը, ով արդեն 30 տարի ղեկավարում էր երկիրը, հեռացվեց իշխանությունից, իսկ ավելի ուշ կալանավորվել էր: Իշխանությունը ստանձնեց բանակի կողմից ձևավորված անցումային ռազմական խորհուրդը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am