Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. ԱԻՆ-ը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. ԱԻՆ-ը խորհուրդ է տալիս 
երթևեկել ձմեռային անվադողերով

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքում դեկտեմբերի 14-ին, ժամը 08:30-ի դրությամբ  կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Սյունիքի մարզի Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Ապարան և Աշտարակ քաղաքներում առկա է մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

 Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է այլընտրանքային ավտոճանապարհ՝ Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am