Մշակույթ

Երևանի պետական կամերային երգչախումբը վեցերորդ համերգով ամփոփեց Կոմիտասին նվիրված ելույթները

1 րոպեի ընթերցում

Երևանի պետական կամերային երգչախումբը վեցերորդ համերգով ամփոփեց Կոմիտասին նվիրված ելույթները

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երևանի պետական կամերային երգչախումբը Կոմիտասի 150-ամյա հոբելյանին նվիրված «Կոմիտասը և մենք» համերգաշարը եզրափակեց գեղեցիկ ծրագրով՝ հնչեցնելով կոմպոզիտորի՝ ուսանողական տարիներին գրված «Բեռլինյան պատարագ»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգային երեկոն տեղի ունեցավ դեկտեմբերի 13-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

«Կարծում եմ՝ սա հանդուգն և անհավատալի ծրագիր է: Մենք մի քանի համերգով բեմ բարձրացրինք կոմիտասյան բոլոր խմբերգերը, հոգևոր ստեղծագործությունները: «Կոմիտասը և մենք» խորագիրը պատահական չէ. ցանկանում ենք ցույց տալ, թե այսօրվա կոմպոզիտորական միտքն ուր է հասել՝ ունենալով Կոմիտասի երաժշտությունը որպես հիմք: Հնչեցրել ենք նաև Տիգրան Մանսուրյանի, Էդգար Հովհաննիսյանի, Երվանդ Երկանյանի, Ալեքսանդր Հարությունյանի գործերը»,-նշեց երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հարություն Թոփիկյանը:

Նրա խոսքով՝ յոթերորդ համերգը նախատեսում են իրականացնել Երուսաղեմում, որտեղ հայ-հրեական մշակութային կենտրոն պետք է բացվի:

«Կոմիտասը և մենք» համերգաշարի մեկնարկը տրվել է 2019 թվականի փետրվարի 27-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում