Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Գյուղական տուրիզմի զարգացման ծրագրի աջակցությամբ ընդարձակվել է «Արենի տնակ» հյուրատան տարածքը

Գյուղական տուրիզմի զարգացման ծրագրի աջակցությամբ ընդարձակվել է «Արենի 
տնակ» հյուրատան տարածքը

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորում բնակվող ամուսիններ Արայիկն ու Հասմիկը 3 տարի առաջ հիմնադրեցին «Արենի տնակ» հյուրատունը: Դժվարություններ շատ են եղել, սակայն երբեք չեն ընկրկել. ամեն ինչ  հաղթահարել են միասին: Այսօր էլ հյուրատունը սիրով ու ջերմությամբ ընդունում է աշխարհի տարբեր վայրերից ժամանող զբոսաշրջիկներին:

Զույգը պատմում է՝ իրենց բիզնեսի կայացմանը օգնել են նաև գործընկերները: ԱԿԲԱ Ֆեդերացիայի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) համատեղ «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի աջակցությամբ ընդարձակել են իրենց հյուրատան տարածքը:

«Ծրագիր գրելուց շատ էինք մտածում՝ ինչի՞ց սկսենք: 15 օր ծրագրի շուրջ խոսում ու որոշում էինք, որ հարցին ոնց պատասխանենք: Հետո ծրագիրը ներկայացրինք ու հաջողեցինք: Շատ շնորհակալ եմ և՛ ԱԿԲԱ Ֆեդերացիային և՛ NABU-ին այս աջակցության ու օժանդակության համար»,-նշում է Արայիկը:

Մանրամասն՝ տեսանյութում


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am