Ալժիրի նախկին վարչապետը հաղթանակ Է տարել նախագահական ընտրություններում
ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալժիրի նախկին վարչապետ Աբդելմաջիդ Թաբունը հաղթանակ Է տարել դեկտեմբերի 12-ին կայացած ընտրությունների առաջին փուլում՝ հավաքելով ձայների բացարձակ մեծամասնությունը: Այդ մասին դեկտեմբերի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել Է երկրի ընտրական հանձնաժողովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Թաբունը հավաքել Է ընտրողների ձայների ավելի քան 58 տոկոսը: Այսպիսով, քվեարկության երկրորդ փուլ չի պահանջվի:
«Ես շնորհավորում եմ թեկնածու Աբդելմաջիդ Թաբունին հաղթանակի առթիվ՝ սպասելով քվեարկության վերջնական արդյունքների հայտարարմանը»,-ասել Է ընտրական հանձնաժողովի ղեկավար Մուհամեդ Շարֆին: Ալժիրի ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ քվեարկությանը մասնակցել Է ընտրողների 39 տոկոսից փոքր-ինչ ավելին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում