Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Անցկացվել է ԱՊՀ երկրների միջտարածաշրջանային և մերձսահմանային համագործակցության խորհրդի նիստը

Անցկացվել է ԱՊՀ երկրների միջտարածաշրջանային և մերձսահմանային 
համագործակցության խորհրդի նիստը

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում տեղի է ունեցել  ԱՊՀ մասնակից պետությունների միջտարածաշրջանային և մերձսահմանային համագործակցության հարցերով խորհրդի 8-րդ նիստը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ, ԱՊՀ մասնակից պետությունների միջտարածաշրջանային և մերձսահմանային համագործակցության հարցերով խորհրդի նախագահ Վաչե Տերտերյանը ողջունել է խորհրդի անդամներին Հայաստանում և նշել, որ արդեն երկրորդ անգամ  նիստի անցկացումը Հայաստանում  լավ խթան է անձնական և աշխատանքային մակարդակում նոր կապեր ստեղծելու և հներն ամրապնդելու համար:«Մենք կարևոր նշանակություն ենք տալիս այս համագործակցությանը, որովհետև  սա լավ հնարավորություն է խորհրդի անդամ երկրների միջև  միջտարածաշրջանային ակտիվ  գործակցություն ծավալելու և համագործակցության աշխարհագրությունն ընդլայնելու համար»,-իր խոսքում նշել է Վ. Տերտերյանը: ՏԿԵ նախարարի տեղակալն առաջարկել է այս հարթակն օգտագործել համագործակցության նոր գաղափարներ  քննարկելու և կյանքի կոչելու համար:

ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչ Օլգա Պրոսկուրյակովան իր հերթին դրական է գնահատել խորհրդի աշխատանքները՝ ընդգծելով, որ խորհուրդն իր գործունեության ընթացքում մշակել է  համագործակցության զարգացմանն ուղղված բազմաթիվ կարևոր փաստաթղթեր:

Խորհրդի նիստում ներկայացվել են տեղեկություններ ԱՊՀ մասնակից պետությունների միջտարածաշրջանային և մերձսահմանային համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքների, մինչև  2020թ. ընկած ժամանակահատվածում համագործակցության հայեցակարգի և միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ, քննարկվել են միջտարածաշրջանային կապերի ամրապնդման համատեքստում առևտրաարդյունաբերական պալատների գործունեությանը վերաբերող և մի շարք այլ հարցեր: Խորհրդի նիստում  ի գիտություն է ընդունվել ներկայացված տեղեկատվությունը:

Նիստի արդյունքներով անդամ երկրները ստորագրել են արձանագրություն, հավանություն է տրվել խորհրդի  9-րդ նիստը Ուզբեկստանի Հանրապետությունում անցկացնելու որոշմանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am