Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մոսկվայում այրվող պահեստում պայթյուններ են տեղի ունենում, հրդեհի մակերեսը հասել Է 7 հազար քառ մետրի

Մոսկվայում այրվող պահեստում պայթյուններ են տեղի ունենում, հրդեհի մակերեսը հասել Է 7 հազար քառ մետրի

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Վարշավյան ավտոճանապարհի վրա գտնվող պահեստում բռնկած հրդեհի մակերեսն ավելացել Է՝ հասնելով 7 հազար քառակուսի մետրի: Այդ մասին դեկտեմբերի 13-ին ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ իրավիճակների նախարարության մայրաքաղաքային վարչության մամուլի ծառայությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հրդեհի մակերեսը կազմում Է 7 հազար քառակուսի մետր»,-ասել են մամուլի ծառայությունում: Արտակարգ ծառայություններում ՏԱՍՍ-ի աղբյուրի տվյալներով՝ փլուզումների մակերեսը կազմել Է 200 քառակուսի մետր: Պարբերաբար գազի բալոններ են պայթում: Հրդեհը Վարշավյան խճուղու գործվածքների պահեստում բռնկել Է դեկտեմբերի 13-ին Երեւանի ժամանակով մոտավորապես 13:00-ին՝ 200 քառակուսի մետր մակերեսի վրա: Այրվող պահեստի ներսում պայթում են գազի բալոններ, տեղի Է ունեցել մի քանի փլուզում: Կրակն ինտենսիվորեն տարածվում Է: Այրվող պահեստում պայթյունից ու փլուզումից հրշեջ Է տուժել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am