Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բրիտանական խորհրդարանում ռեկորդային թվով կանայք են ընտրվել

Բրիտանական խորհրդարանում ռեկորդային թվով կանայք են ընտրվել

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ռեկորդային մեծ թվով կանայք են ընտրվել, ինչի մասին վկայում են դեկտեմբերի 12-ին կայացած ընտրությունների արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Այս պահին առկա տվյալների համաձայն, որոնք հրապարակվել են բրիտանական ԶԼՄ-ներում, Համայնքների պալատ Է անցել 220 կին:

Մինչ այդ ռեկորդային ցուցանիշը՝ 208 կին, սահմանվել Էր 2017 թվականի ընտրությունների արդյունքներով: Այս տարի ընտրություններին նաեւ ռեկորդային թվով կին թեկնածուներ են մասնակցել: Ընդհանուր առմամբ խորհրդարանի ստորին պալատի տեղերի համար պայքարում Էր ավելի քան 1,1 հազար կին: Դեկտեմբերի 12-ին Մեծ Բրիտանիայում կայացել են վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ, որոնցում համոզիչ հաղթանակ Է տարել վարչապետ Բորիս Ջոնսոնի Պահպանողական կուսակցությունը: Վերջին տվյալների համաձայն, պահպանողականները 364 տեղ են ստանում 650-տեղանոց ստորին պալատում, լեյբորիստները՝ 203, Շոտլանդիայի ազգային կուսակցությունը՝ 48, լիբերալ-դեմոկրատները՝ 11 տեղ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am