Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ԵՄ-ն քաղաքական որոշում Է ընդունել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները կես տարով երկարաձգելու մասին

ԵՄ-ն քաղաքական որոշում Է ընդունել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները կես տարով երկարաձգելու մասին
ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության անդամ երկրների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում ընդունել են քաղաքական որոշում Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները կես տարով երկարաձգելու մասին, որոնց գործողության ժամկետը լրանում Է 2020 թվականի հունվարի 31-ին: Այդ մասին գագաթնաժողովի հարթակներից մեկում լրագրողներին հայտնել Է Եվրամիության ներկայացուցիչ Բարենդ Լեյտսը:
«ԵՄ-ի գագաթնաժողովը հավանություն տվեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգմանը»,- ասել Է նա:
Պատժամիջոցները վեց ամսով երկարաձգելու որոշումն ընդունվել Է այն բանից հետո, երբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մնացած ղեկավարներին հակիրճ տեղեկացրել են Ուկրաինայի խնդրի կարգավորման Մինսկի համաձայնությունների իրականացման ընթացքի մասին՝ դեկտեմբերի 9-ին Փարիզում կայացած «նորմանդական ձեւաչափով» գագաթնաժողովի լույսով:
Այժմ, նրա խոսքով, քաղաքական որոշումը պետք Է ներկայացվի պաշտոնական տեսքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am