Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Ադմիրալ Կուզնեցով» հածանավի վրա հրդեհից տասը մարդ Է տուժել

«Ադմիրալ Կուզնեցով» հածանավի վրա հրդեհից տասը մարդ Է տուժել
ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մուրմանսկում նորոգման մեջ գտնվող «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիր հածանավի վրա բռնկած հրդեհից տասը մարդ Է տուժել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը:
«Նրանցից յոթը հոսպիտալացված են, երեքին բժիշկները զննում են հիվանդանոցներում»,-ասել Է նա:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ շարունակվում Է մեկ կորածի որոնումը:
Հյուսիսային նավատորմի մամուլի ծառայությունում ճշտել են, որ երկու զինվորականներ շնչուղիների այրվածքներ են ստացել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Բացի այդ, այնտեղ նշել են, որ նավի վրա չկա զենք ու զինամթերք: Ըստ վերջին տվյալների, հրդեհի մակերեսը կազմել Է մինչեւ 600 քառակուսի մետր:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am