Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Վրաստանում քրեական գործ են հարուցել խորհրդարանում լցված հեղուկի պատճառով

Վրաստանում քրեական գործ են հարուցել խորհրդարանում լցված հեղուկի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել Է, որ քրեական գործի հետաքննության Է ձեռնամուխ եղել խորհրդարանի նիստերի դահլիճում լցված անհայտ հեղուկի պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Վոլսկին «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ավելի վաղ հայտարարել Է, որ «Եվրոպական Վրաստան-շարժում հանուն ազատության» ընդդիմադիր կուսակցությունից պատգամավոր Իրմա Նադիրաշվիլին նիստերի դահլիճում անհայտ հեղուկ Է լցրել, ինչի պատճառով օրենսդիր մարմնի աշխատանքն ընդհատվել Է, պատգամավորները հեռացել են դահլիճից: Նադիրաշվիլին հերքում Է մասնակցությունը միջադեպին: Խորհրդարանական Սոֆյա Կիլաձեն հայտնել Է չորս տուժածի մասին: «Խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հետաքննություն Է սկսվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, որը վերաբերում Է առողջությանը դիտավորյալ ծանր վնաս պատճառելուն»,-ասված Է ՆԳ նախարարության մամուլի ծառայության հայտարարության մեջ: «Ինտերպրեսնյուս» գործակալության տվյալներով՝ խորհրդարանի շենքում աշխատում են քրեագետ-փորձագետները, որոնք պարզում են հեղուկի ծագումը: Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեն լրագրողներին հայտարարել Է, որ այս գործողությունը համարում Է «քիմիական հարձակում օրենսդիր մարմնի վրա», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am