Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ԱՄՆ-ը մեղադրանքները չեղարկել Է իրանցի եւս երկու գիտնականի նկատմամբ. Politico

ԱՄՆ-ը մեղադրանքները չեղարկել Է իրանցի եւս երկու գիտնականի նկատմամբ. Politico

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի դաշնային դատախազները չեղյալ են հայտարարել երկու իրանցի գիտնականների՝ Մահբուբե Գաեդիի եւ Մարիամ Ջազայերիի նկատմամբ մեղադրանքները՝ Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցների ռեժիմի խախտման մեջ՝ կողմերի միջեւ բանտարկյալների պատրաստվող փոխանակության շրջանակում: Դեկտեմբերի 12-ին այդ մասին հայտնել Է Politico թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թերթի տվյալներով՝ ավելի վաղ այդ գիտնականներին, որոնց ԱՄՆ-ում ձերբակալել են 2018 թվականին, առաջադրվել են մեղադրանքներ Իրան արգելված բժշկական պատրաստուկներ անցկացնելու փորձի մեջ: Նրանք պետք Է այս շաբաթ դատարանի առաջ կանգնեին Ատլանտայում (Ջորջիայի նահանգ):

Նշվում Է, որ Գաեդին եւ Ջազայերին անցնում Էին այն նույն գործով, ինչ որ հեմատոլոգ Մասուդ Սոլեյմանին, ում ԱՄՆ-ի իշխանություններն ազատ են արձակել անցյալ շաբաթվա վերջին՝ Իրանում բանտարկության մեջ գտնվող ԱՄՆ-ի քաղաքացի Սիյուե Վենի հետ փոխանակման դիմաց: Կողմերի միջեւ բանտարկյալների փոխանակման շուրջը բանակցություններում միջնորդ Է հանդես եկել Շվեյցարիայի կառավարությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am