Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Բակունցն ընդունեց թումանյանական դավանանքը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Բակունցն ընդունեց թումանյանական 
դավանանքը

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «…Ակսել Բակունցը կարեւորում էր գրաբարի օգտագործումը, իսկ բարբառների օգտագործման խնդրում, գրականագետ Սուսաննա Հովհաննիսյանի խոսքով, պաշտպանում էր  թումանյանական մոտեցումը, ըստ որի՝ լեզուն կլինի «աղքատ, չոր ու ցամաք բառերի մի տերողորմյա, անոճ ու անկենդան», եթե նրա մեջ չձուլվեն  բարբառները, որոնք «ավելի շատ ուժ ու կենդանություն» ունեն, քան 20-րդ դարասկզբի  գրական լեզուն։

«Սա դեռ չի կազմակերպված եւ չի էլ կազմակերպվելու, մինչեւ որ մեր ժողովրդի լեզուն իր բոլոր դաշտերից, սարերից ու ձորերից կենդանի վտակներով կգա միանալու սրա  մեջ, եւ բոլոր բարբառները հանդես կբերեն իրենց գանձերը»,- ասում էր Թումանյանը։ Բակունցը  նույնպես այդ կարծիքին է եղել եւ  հավաստիացնում էր, որ «պետք է ելակետ ունենալ ժողովրդական բարբառը»։ «Այսպես, բարբառների դերի եւ բնաշխարհիկ գրական լեզվի այսպիսի ընկալմամբ Բակունցը կանգնում է Աբովյանի եւ Թումանյանի կողքին, մանավանդ՝ Թումանյանի, ով իրավամբ համարվում է  «բնական հայոց լեզվի օրհներգուն», ով մերժում էր ազգային լեզվի օրենքներին խորթ ներմուծումները։ Բակունցն ընդունեց թումանյանական դավանանքը, այն է՝  լեզվի գործին հաստատ ազգային դրոշմ ու հիմք  տալու համար հիմնվել ժողովրդի կենդանի լեզվի, նրա ոգու եւ օրենքների վրա»,- նկատում է գրականագետը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am