Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. «Լուսավորության տաճարը պիտի կառուցանվի ամբողջ ազգի ձեռքով»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. «Լուսավորության տաճարը պիտի 
կառուցանվի ամբողջ ազգի ձեռքով»

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ««Ազգության հրապարակախոս». Միքայել Նալբանդյանին առավելագույնս հակիրճ եւ ստույգ է բնութագրել ականավոր գրականագետ Արսեն Տերտերյանը: Հավելենք՝ անկեղծ ու անվախ հրապարակախոս, ազգային կյանքի իրողությունների եւ դրա տեսական արտացոլումների անաչառ վերլուծաբան ու անկաշառ քննադատ, հայոց քաղաքական, տնտեսական, հոգեւոր եւ բարոյական վերածննդի ուղիների գիտակ ու ջատագով: Եվ բացարձակ ճշմարտություն է այն ինքնաբնութագրումը, երբ վիճաբանական խոսքի պաթոսի ազդեցությամբ Միք. Նալբանդյանը հարկադրված է եղել ասելու, թե «ազգի վնասը եւ օգուտը ավելի մեծ կշիռ ունի մեր աչքումը, քան մեր անձնականը», եւ որ «Ճշմարիտ եւ անխարդախ սիրով սիրելով մեր ազգը»՝ իր առաքելությունն ու պարտքն է համարում «ճշմարտության դրոշակը բարձրացնելը», հանդես գալու որպես «պաշտոնյա ճշմարտության» ընդդեմ անարդարությունների, կեղծիքի, նախանձի, բանսարկությունների, խավարամոլության, հայոց առաջընթացը խաթարող մյուս երեւույթների:

Հայ շատ հեղինակների պես Միք. Նալբանդյանը դառնությամբ արձանագրել է հայոց անմիաբանության հանգամանքը՝ դրա պատճառը համարելով անհատապաշտության պառակտիչ ոգին. «Մեր ազգի անդամքը, ամենեքյան համարում են յուրյանց անձը մասնավոր, ազգը դարձել է մի վերացականություն. եւ այդ է պատճառը, որ ազգի հառաջադիմության սայլը ընկած մնում է ճանապարհի վերա, որովհետեւ ամենայն մարդ, մասնավոր համարելով յուրյան, սիրտ չունի մոտենալ եւ ձգել տանել սայլը.... Ահա մեր ցավը, մեր խոցը, մեր վիշտը»»: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am