Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բագրատաշենի անցակետի ծառայողները հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված հրացաններ

Բագրատաշենի անցակետի ծառայողները հայտնաբերվել են մաքսային հսկողությունից 
թաքցված հրացաններ

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները Բագրատաշենի սահմանային անցակետում տեսազննման են ենթարկել Վրաստանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Ա. Մ.-ի ավտոմեքենան: Մաքսային հսկողությունից թաքցված ապրանքների առկայության վերաբերյալ կասկած ունենալով` մեքենան ուղեկցվել է խորը զննման անգար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մաքսային զննման արդյունքում ավտոմեքենայի շարժիչի ծածկոցի տակ հայտնաբերվել է  օդամղիչ 6 հրացան, որոնք, ըստ քաղաքացի Ա. Մ.-ի, պատկանում են ՀՀ քաղաքացի Կ.Դ.-ին:

Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն և հրացաններն ի պահ են հանձնվել մաքսային պահեստում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am