Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Անձնագրերի և վիզաների վարչությունը կոչ է անում Ամանորին ճամփորդելիս կարգավորել բոլոր փաստաթղթերը

Անձնագրերի և վիզաների վարչությունը կոչ է անում Ամանորին ճամփորդելիս 
կարգավորել բոլոր փաստաթղթերը

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունը ՀՀ քաղաքացիներին Ամանորին ճամփորդելուց առաջ հորդորում է կարգավորել փաստաթղթերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Անձնագրային և վիզաների վարչությունից հիշեցնում են, որ ճամփորդել ցանկացողներին անհրաժեշտ է նախապես կարգավորել փաստաթղթերը, ստուգել անձնագրերի վավերականության ժամկետները, եթե  դրանք ոչ բիոմետրիկ անձնագրի դեպքում, դրանում առկա օտարերկրյա պետությունում վավերականության կնիքի ժամկետը:

«Մոտենում են տոնական ոչ աշխատանքային օրերը: Մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ ծննդյան վկայականով անձը չի կարող երկրից դուրս գալ. անհրաժեշտ է վավերական անձնագիր (անկախ տարիքից): Անհրաժեշտ է իմանալ նաև, որ հին նմուշի անձնագրի 10 տարվա վավերականության ժամկետը լրանալու պատճառով այն ևս 5 տարով երկարաձգված լինելու դեպքում ճամփորդելիս առաջանում են խնդիրներ. շատ երկրներ չեն ընդունում այդ փաստաթուղթը: Հետևաբար, նման անձնագիր ունեցող անձանց խորհուրդ ենք տալիս դիմել և փոխանակել այն: Բացի այդ, անհրաժեշտ է հավաստիանալ, կոնկրետ դեպքում տվյալ պետությունը թույլատրում է արդյոք 6 ամսից պակաս վավերական անձնագրով մուտք գործել երկիր»,- ասված է հայտարարության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am