Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Տաշիր համայնքում բացվել է Քաղաքացիների սպասարկման գրասենյակ

Տաշիր համայնքում բացվել է Քաղաքացիների սպասարկման գրասենյակ

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզի Տաշիր խոշորացված համայնքում բացվել է  Քաղաքացիների սպասարկ­ման հերթական գրասենյակը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում 2015 թ. ի վեր հանրապետության տարբեր մարզերում արդեն հիմնվել է քաղաքացիների սպասարկման 31 գրասենյակ: 

ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանն իր ողջույնի խոսքում շնորհավորել է համայնքի բնակիչներին գրասենյակի բացման կապակցությամբ և նշել, որ  գրասենյակը հնարավորություն է ստեղծում  որակյալ  համայնքային ծառայությունների մատուցման համար, իսկ բնակիչներն արդեն դրանք կարող են ստանալ իրենց   բնակավայրերում՝ առցանց համակարգով:

 Գրասենյակները «մեկ պատու­հան» սկզբունքի համաձայն քաղաքացիներին  մատուցում են  բարձրորակ ծառայություններ, բարձրացնում են  համայնքապետարաններում իրականացվող վարչական գործըն­թաց­ների  արդյունավետությունն ու թափանցի­կու­թյունը: Համայնքապետարանում  և քաղաքացիների սպասարկման գրասենյակում աշխատանքներն իրականացվում են  Համայն­քա­յին կա­ռավարման տեղեկատվական համակարգի կիրառմամբ, որը թույլ է տալիս բնակիչներին մա­տու­ցել վար­չա­կան ծառայություններ անմիջապես բնակավայրում և առցանց, հետևել դիմում­ների և գրությունների ընթացքին:

 «Լավ տեղական ինքնակառավարում Հարա­­վա­յին Կովկասում» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկե­րու­թյան (ԳՄՀԸ/GIZ) կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ  համատեղ,Գերմանիայի տնտեսական համագոր­ծակ­ցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ ու  Հայաստա­նում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության համաֆի­նանսավորմամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am