Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վրաստանում դրամական քաղաքականությունը վերստին խստացվել Է

Վրաստանում դրամական քաղաքականությունը վերստին խստացվել Է

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Ազգային բանկը 0,5 տոկոսային կետով բարձրացրել Է վերաֆինսավորման տոկոսադրույքը՝ մինչեւ 9 տոկոս: Այդ մասին ասված Է Ազգային բանկի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նոյեմբերին գնաճի տարեկան մակարդակը կազմել Է 7 տոկոս՝ 3 տոկոս նպատակային ցուցանիշի դեպքում: Պարենի գներն աճել են 13,4 տոկոսով: Փորձագետները դա կապում են ազգային արժույթի արժեզրկման հետ: Կես տարում դոլարի նկատմամբ լարին արժեզրկվել Է մոտավորապես 10 տոկոսով: «Ընթացիկ տարվա սեպտեմբերից Ազգային բանկն սկսել Է խստացնել քաղաքականությունը, որպեսզի չեզոքացնի փոխարժեքի արժեզրկումից բխող գնաճային ճնշումը: Փոխարժեքը, չնայած վերջին օրերի ամրապնդմանը, մնում Է արժեզրկված, ինչը նպաստում Է նպատակային մակարդակից բարձր գնաճի սպասմանը»,- ասված Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է Sputnik-ը:-0-/34/ 15.25 Վրաստան, դրամական քաղաքականություն, խստացում


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am