Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

«Վրացական երազանքը» լքում Է եւս մեկ պատգամավոր, տարեսկզբից՝ արդեն 16-րդը

«Վրացական երազանքը» լքում Է եւս մեկ պատգամավոր, տարեսկզբից՝ արդեն 16-րդը

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցությունից պատգամավոր Ալեքսանդր Էրկվանիան հայտարարել Է երկրում վերջին իրադարձությունների պատճառով խորհրդարանական մեծամասնությունից հեռանալու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:


Էրկվանիան Վրաստանի իններորդ գումարման խորհրդարան Էր անցել կառավարող կուսակցության ցուցակներով: Նա դարձել Է 16-րդ պատգամավորը, որը տարեսկզբից հեռացել Է խորհրդարանական մեծամասնությունից: Նրանցից շատերը հեռացել են 2020 թվականից խորհրդարանական ընտրությունների խառը համակարգից համամասնականի անցնելու վերաբերյալ սահմանադրական ուղղումների՝ նոյեմբերի 14-ի ձախողումից հետո:
«Ցավոք, բնակչության մեջ տիրում Է նիհիլիզմն ու անհուսությունը: Մեծամասնությունը թերահավատ Է երկրի ապագայի նկատմամբ, ամեն տեղ լուրջ խնդիրներ են ու լճացում: Երկրում ամեն օր խորանում Է քաղաքական եւ տնտեսական ճգնաժամը, լիակատար քաոս Է ու խառնաշփոթություն: Իսկ քաղաքական գործիչները պատասխանատվություն չեն կրում Աստծո, ազգի ու երկրի առջեւ: Պայքար Է ընթանում միայն իշխանության, փողի եւ անձնական բարեկեցության համար»,-լիագումար նիստից հետո լրագրողներին ասել Է Էրկվանիան:
Էրկվանիան չի պատրաստվում լքել խորհրդարանը: Նա որոշել Է աշխատանքը շարունակել որպես անկախ պատգամավոր, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am