Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՑԹԻ հիմնադրամը մեկնարկում է 2020 թվականի Ռաֆայել Լեմկինի անվան կրթաթոշակը

ՀՑԹԻ հիմնադրամը մեկնարկում է 2020 թվականի Ռաֆայել Լեմկինի անվան 
կրթաթոշակը
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը հայտարարում է իրավագետ Ռաֆայել Լեմկինի անվան 2020 թ. հետազոտական կրթաթոշակային ծրագրի մեկնարկը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռաֆայել Լեմկինի անվան կրթաթոշակը նպատակ ունի ընդլայնել Հայոց ցեղասպանության մասին ուսումնասիրությունները, խթանել թեմայի բազմակողմանի հետազոտությունը և ներգրավվել երիտասարդ գիտնականների:

Ծրագիրը հնարավորություն կտա մինչև 40 տարեկան օտարերկրյա մեկ ասպիրանտի կամ երիտասարդ գիտնականի, որոնք մասնագիտանում են ցեղասպանագիտության ոլորտում և աշխատում են դոկտորական թեզի վրա, մեկ ամիս անցկացնել Հայաստանում` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արխիվում, ինչպես նաև ՀՀ այլ գիտական հաստատություններում և գրադարաններում գիտահետազոտական ուսումնասիրություններ իրականացնելու համար: 

Դրամաշնորհի տևողությունը մեկ ամիս է:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հոգալու է երկկողմանի ճանապարհորդության, կացարանի և օրապահիկի ծախսերը: 

Հայցադիմումների ներկայացման վերջնաժամկետը 2020 թ. փետրվարի 15–ն է:

Հաղթող դիմորդը հայտնի կդառնա 2020 թ. մարտի 1-ին: 

Ծրագրի ավարտին դիմորդը պարտավոր է հանդես գալ զեկույցով և ներկայացնել մեկ ամսվա ընթացքում կատարած աշխատանքի ամփոփումը: 

Ծրագրի շրջանավարտը պարտավորվում է նաև ծրագրի ավարտից հետո՝ մեկ տարվա ընթացքում, գիտական հոդվածի տեսքով ներկայացնել իր կատարած ուսումնասիրությունների արդյունքը: Հոդվածը կարող է հրատարակվել ՀՑԹԻ կողմից լույս տեսնող International Journal of Armenian Genocide Studies գիտական ամսագրում:

Հաղթող դիմորդի հետ ծրագրի ընթացքում կազմակերպվելու է կլոր-սեղան քննարկում ոլորտի հայաստանյան մասնագետների և ՀՑԹԻ գիտաշխատողների հետ: 

Ծրագրի մեկնարկը 2020 թ. ապրիլի 1: 

Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել` 

- ինքնակենսագրություն,
- ուսումնասիրության համառոտ նկարագիր, 
- հրատարակած աշխատությունների ցանկ (առկայության դեպքում), 
- համալսարանական երկու դասախոսների հանձնարարական, 
- դիմումաձև:


Հաղթողին որոշելու է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտական խորհուրդը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am