Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

ԱՄՆ-ի կոնգրեսականները պաշտպանական բյուջեն համաձայնեցրել են 738 մլրդ դոլարի չափով

ԱՄՆ-ի կոնգրեսականները պաշտպանական բյուջեն համաձայնեցրել են 738 մլրդ դոլարի չափով

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի անդամները երկրի 2020 թվականի պաշտպանական բյուջեն համաձայնեցրել են 738 մլրդ դոլարի չափով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Համաձայեցված ռազմական բյուջեն ներառում Է 300 մլն դոլար օգնություն Ուկրաինային, ինչը հետեւում Է դեկտեմբերի 9-ին Ներկայացուցիչների պալատի պրոֆիլային կոմիտեի կողմից հրապարակված փաստաթղթից: Միջոցները հատկացվելու են անվտանգության ոլորտում Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու նախաձեռնության իրագործմանը:

Նախագիծը նաեւ երկրի պաշտպանության նախարարությանը պարտավորեցնում Է հաշվետու լինել Ռուսաստանի զսպման միջոցառումների մասին: «Ազգային պաշտպանության ռազմավարությունն ընդունում Է, որ ներկայում մենք լուրջ մրցության մեջ ենք Ռուսաստանի եւ Չինաստանի հետ: Մեր մրցակիցները ցանկանում են խախտել միջազգային կարգը եւ ազդեցություն ձեռք բերել: Ուստի ազգային պաշտպանության 2020 ֆինասնական տարվա բյուջեի նախագիծը ներառում Է միջոցներ, որոնք կոչված են օգնել մեր դաշնակիցներին ու գործընկերներին»,- նշվում Է փաստաթղթում: Բյուջեում «Ռուսաստանի զսպմանը» լրացուցիչ հատկացված Է 734 մլն դոլար:

Բացի այդ, նախագծի համաձայն, ԱՄՆ-ին արգելված Է Թուրքիային F-35 ինքնաթիռներ վաճառել՝ Անկարային C-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերի մատակարարման կապակցությամբ:

Սպասվում Է, որ բյուջեի նախագիծը կընդունվի մինչեւ 2019 թվականի վերջը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am