Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՏԿԵ փոխնախարարը և հանքարդյունաբերողները քննարկել են  պղնձաձուլարանի կառուցման նախագծի հարցեր

ՏԿԵ փոխնախարարը և հանքարդյունաբերողները քննարկել են  պղնձաձուլարանի 
կառուցման նախագծի հարցեր

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում դեկտեմբերի 9-ին քննարկվել են վերամշակող արդյունաբերության  կազմակերպմանը վերաբերող հարցեր, որին մասնակցել են  «Զանգեզուրի  ՊՄԿ» , «Չաարատ Կապան»,«Ագարակի ՊՄԿ»  , «Ախթալայի ԼՀԿ»,  «Թեղուտ» ՓԲ ընկերությունների  գլխավոր   տնօրենները, շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին հրավերն  ընդունելու համար և հույս հայտնել, որ այս բարդ նախաձեռնությունում պետությունը կարող է ոլորտի առաջատար ընկերություններին  որպես գործընկեր դիտարկել:

Լիլիա Շուշանյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն առաջնահերթություն է հռչակել   հանքարդյունաբերությունում, մասնավորապես, պղնձարդյունաբերությունում,  վերամշակման ամբողջական շղթայի ապահովման գործընթացը  և այս աշխատանքներում ակնկալում է հանքարդյունաբերող ընկերությունների մասնակցությունը և՛ գիտելիքների, և՛ ներդրումների, և՛ մարդկային ռեսուրսների մասով: «Մեզ համար կարևոր է, որ դուք, որպես գործընկեր, ներգրավված լինեք այս աշխատանքներում և ներկայացնեք ձեր առաջարկներն ու մտահոգություններն այս նախաձեռնության վերաբերյալ»,-ասել է ոլորտը համակարգող փոխնախարարը: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են վերամշակման ամբողջական շղթայի ապահովմանը, պղնձաձուլարանի կառուցմանը, այս աշխատանքներում հանքարդյունաբերող ընկերությունների հնարավոր մասնակցությանը և ձևաչափին վերաբերող հարցեր:

Ընկերությունների տնօրենները  ողջունել են վերամշակող արդյունաբերությանը զարկ տալու   պետության նախաձեռնությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ  վերջիններս  կուղարկեն այս շղթայում  մասնակցության վերաբերյալ  իրենց տեսլականը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am