Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Վրաստանի իշխանություններն անընդունելի են համարել Թբիլիսիում ռուսաց լեզվի կենտրոնի բացումը

Վրաստանի իշխանություններն անընդունելի են համարել Թբիլիսիում ռուսաց լեզվի կենտրոնի բացումը

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի համար ներկայում անընդունելի Է իր տարածքում Ռուսաստանի շահերին ծառայող որեւիցե կենտրոնի բացումը: Այդ մասին դեկտեմբերի 9-ին լրագրողներին հայտարարել Է հանրապետության խորհրդարանի նախագահ Արչիլ Տալակվաձեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:

Նա այդ կերպ Է պատասխանել դեկտեմբերի կեսին Թբիլիսիում ռուսաց լեզվի եւ մշակույթի կենտրոն բացելու Մոսկվայի մտադրությունը, որը նոյեմբերի վերջին Պրահայում հնչեցրել Է ռուսաստանցի սենատոր Գրիգորի Կարասինը:

«Քանի դեռ չի ավարտվել օկուպացումը, եւ ռուսական զորքերը չեն լքել Վրաստանի տարածքը, մեր շահերի հաշվին ոչ մի փոխզիջում չի լինի»,-ասել Է Տալակվաձեն:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, մեկնաբանելով Թբիլիսիում ռուսական կենտրոնի բացման գաղափարը, լրագրողներին հայտարարել Է, որ այդ մասին խոսելը վաղաժամ Է, «քանի դեռ Վրաստանում շարունակվում Է օկուպացումը»: «Ամեն ինչ իր ժամանակն ունի»,-ասել Է Զուրաբիշվիլին:

Վրաստանում ակտիվիստները ստորագրահավաք են սկսել իշխանություններին ուղղված հանրագրի տակ, որպեսզի թույլ չտան Թբիլիսիում ռուսաց լեզվի ու մշակույթի կենտրոնի բացումը: Հանրագիրն արդեն ստորագրել Է մոտավորապես 4 հազար մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am