Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հունվար

SpaceX-ը մտադիր Է Crew Dragon տիեզերանավի առաջին օդաչուավոր թռիչքն իրականացնել փետրվարին

SpaceX-ը մտադիր Է Crew Dragon տիեզերանավի առաջին օդաչուավոր թռիչքն իրականացնել փետրվարին

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: SpaceX ընկերության ստեղծած Crew Dragon տիեզերանավի օդաչուավոր թռիչքը Միջազգային տիեզերակայան կարող Է տեղի ունենալ 2020 թվականի փետրվարին: Այդ մասին հայտարարել Է ընկերության նախագահ Գուին Շոթուելը Հոթոռն քաղաքի (Կալիֆոռնիայի նահանգ) կենտրոնակայանում լրագրողների հետ կայացած հանդիպմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք հուսով ենք, որ անձնակազմով առաջին թռիչքը տեղի կունենա փետրվարին»,- մեջբերում Է անում նրա խոսքից spaceflightnow.com պորտալը: Շոթուելը նշել Է, որ Crew Dragon-ով տիեզերակայան կմեկնեն աստղանավորդներ Ռոբերտ Բենքենը եւ Դուգլաս Հեռլին:

Միացյալ Նահանգների NASA տիեզերական գերատեսչությունն օդաչուավոր թռիչքները դադարեցրել Է 2011 թվականին Space Shuttle վերադարձվող տիեզերանավերի օգտագործման ծրագրի ավարտից հետո: Այդ ժամանակվանից ի վեր աստղանավորդները Միջազգային տիեզերակայան են հասցվում ռուսական «Սոյուզներով», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ