ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է դասընթաց
15:13, 9 Դեկտեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների ներկայացուցիչները դեկտեմբերի 3-ից 5-ը մասնակցել են ՆԱՏՕ-ի Բրունսումի միացյալ ուժերի հրամանատարության փորձագիտական խմբի՝ տեղեկատվական և հոգեբանական գործողությունների վերաբերյալ դասընթացին:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դասընթացի շրջանակում ներկայացվել են ռազմավարական հաղորդակցության սկզբունքները, տեղեկատվական-հոգեբանական գործողությունների գործիքակազմն ու ազդեցությունը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի քաղաքականությունն այս ոլորտում: Անցկացվել են գործնական պարապմունքներ ու խմբային քննարկումներ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում