Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Փետրվար

Եվգենի Պետրոսյանն ամուսնացել Է հինգերորդ անգամ

Եվգենի Պետրոսյանն ամուսնացել Է հինգերորդ անգամ

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հումորիստ Եվգենի Պետրոսյանն ամուսնացել Է իր 30-ամյա օգնական Տատյանա Բրուխունովայի հետ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին, վկայակոչելով զույգին ծանոթ աղբյուրի, հայտնել Է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն: Աղբյուրի տվյալներով՝ Պետրոսյանը եւ Բրուխունովան ամուսնացել են 2019 թվականի դեկտեմբերի սկզբին:

74-ամյա արտիստի համար այն դարձել Է հինգերորդը: Երեք օր առաջ հումորիստի կինը սպիտակ ծաղկեփնջի լուսանկար Էր հրապարակել Instagram-ում, եւ մեկնաբաններից շատերն այդ ժամանակ ենթադրեցին, որ դրանք հարսանեկան ծաղիկներ են: Հավանաբար, ձմռան առաջին հանգստյան օրերին անցկացված ընտանեկան հանդիսությունը նվիրված Է եղել հենց այդ իրադարձությանը: Բրուխունովան աշխատում Էր հումորիստի նախկին կնոջ՝ Ելենա Ստեպանենկոյի կայքի ադմինիստրատոր: Այնուհետեւ նա զբաղվել Է ցանցում Պետրոսյանի Էջով, իսկ ավելի ուշ դարձել նրա օգնականը եւ տնօրենը: 2018 թվականի նոյեմբերին Պետրոսյանը բաժանվել Էր Ստեպանենկոյից:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ