Թողարկվել Է Հրաշք կնոջ մասին նոր ֆիլմի թրեյլերը
11:38, 9 Դեկտեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Warner Bros ստուդիան ներկայացրել Է «Հրաշք կին 1984» ֆիլմի թրեյլերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գերհերոսուհուն վերստին մարմնավորել Է Գալ Գադոթը: Հոլովակում նաեւ ցուցադրվել են նոր չարագործները՝ Մաքսվել Լորդը (Պեդրո Պասկալ) եւ Գեփարդան (Քրիսթեն Ուիգ): Բացի այդ, Սթիվի դերին Է վերադարձել Քրիս Փայնը: Կինոնկարի իրադարձությունները ծավալվում են 1980-ական թվականներին:
Նախորդ ֆիլմում Հրաշք կինը մասնակցել Է Առաջին համաշխարհային պատերազմին: Կինոնկարը, որը թողարկվել Է 2017 թվականին, վարձույթում հավաքել Է ավելի քան 800 մլն դոլար:
«Հրաշք կին 1984»-ը նկարահանել Է առաջին մասի ռեժիսոր Փաթի Ջենքինսը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում