Թողարկվել Է Հրաշք կնոջ մասին նոր ֆիլմի թրեյլերը

Armenpress 11:38, 9 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Warner Bros ստուդիան ներկայացրել Է «Հրաշք կին 1984» ֆիլմի թրեյլերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Գերհերոսուհուն վերստին մարմնավորել Է Գալ Գադոթը: Հոլովակում նաեւ ցուցադրվել են նոր չարագործները՝ Մաքսվել Լորդը (Պեդրո Պասկալ) եւ Գեփարդան (Քրիսթեն Ուիգ): Բացի այդ, Սթիվի դերին Է վերադարձել Քրիս Փայնը: Կինոնկարի իրադարձությունները ծավալվում են 1980-ական թվականներին: Նախորդ ֆիլմում Հրաշք կինը մասնակցել Է Առաջին համաշխարհային պատերազմին: Կինոնկարը, որը թողարկվել Է 2017 թվականին, վարձույթում հավաքել Է ավելի քան 800 մլն դոլար:«Հրաշք կին 1984»-ը նկարահանել Է առաջին մասի ռեժիսոր Փաթի Ջենքինսը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am