Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Դեկտեմբերի 9-ին սպասվող իրադարձությունները

Դեկտեմբերի 9-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ դեկտեմբերի  9-ին,  Երևանում կանցկացվի Հայ-վրացական իրավական համագործակցության երրորդ ֆորումը: Կմասնակցի ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Ներկա կլինեն պաշտոնատար այլ անձինք, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՀՀ վիճակագրական կոմիտեն կներկայացնի «Հայաստանի սոցիալական պատկերը, 2018թ. տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության արդյունքները:

Հ.Յ.Դ. Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի և խորհրդի կողմից գումարված Հ.Յ.Դ. Երիտասարդական-ուսանողական եռօրյա համահայկական խորհրդաժողովն ավարտվել է: Կազմակերպիչները հանդես կգան մամուլի ասուլիսով:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը անցկացնում է համաժողով՝ ներկայացնելու 2019թ. Մարդկային զարգացման գլոբալ զեկույցը:

Բասկետբոլի Ա Լիգայի նախագահ Արա Պողոսյան կներկայացնի մանրամասներ Եվրասիական լիգայից, Հայաստանի առաջնությունից:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am