Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Աշխարհի քարտեզը 30 տարի առաջ այսպիսին չէր...

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Աշխարհի քարտեզը 30 տարի առաջ 
այսպիսին չէր...

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆրանսիան, ինչպես Իսպանիան, ունի բասկերի անկախական, կամ ինչպես երբեմն նշում են, անջատողական խնդիր: Մի քիչ այլ բնույթի, բայց նման խնդիր ունի Գերմանիան՝ բավարացիների հետ: Բավարիայում անգամ սեփական դրոշն ավելի են նախընտրում, քան գերմանականը եւ իրենց ինքնատիպությունը ցուցադրում են հնարավոր բոլոր ձեւերով՝ կենցաղից սկսած մինչեւ ինքնության դրսեւորման բոլոր ասպարեզները:

Տարածքային վեճեր կան ամբողջ Եվրոպայում (իմա՝ աշխարհում)՝ չլուծված խնդիրներ ունեն Ֆրանսիան եւ Գերմանիան, Գերմանիան եւ Լեհաստանը, Չեխիան եւ Գերմանիան, Ռումինիան եւ Մոլդովան, Հունգարիան եւ Ռումինիան, Ավստրիան եւ Հունգարիան, Հունաստանը եւ Թուրքիան, Կիպրոսը եւ Թուրքիան, Բուլղարիան եւ Թուրքիան, Հունաստանն ու Մակեդոնիան, հարավսլավական երկրները՝ միմյանցից (Սերբիա, Կոսովո, Մոնտենեգրո, Մակեդոնիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Խորվաթիա, Սլովենիա), Ալբանիան եւ Սերբիան, Լեհաստանն ու Ռուսաստանը, Լեհաստանը՝ Լիտվայի ու Լատվիայի հետ, Բելառուսն ու Լեհաստանը, Ռուսաստանն ու Ֆինլանդիան ...

Որքան էլ ասօր չխոսվի, միեւնույն է, կազմաքանդման վտանգ կա նաեւ Ռուսաստանի Դաշնության համար, եւ դա կարող է լինել ինչպես Կովկասի տարածաշրջանում (Չեչնիա, Դաղստան եւ այլն), այնպես էլ կենտրոնական շրջաններում՝ ի դեմս Թաթարստանի, Բաշկորտոստանի եւ այլն: Ճապոնիայի հետ կա Կուրիլյան կղզիների, անգամ Սախալինի վեճը, տարածքային մեծ ու փոքր հարցեր կան Չինաստանի ու Մոնղոլիայի հետ:

Խորհրդային նախկին միջինասիական հանրապետությունները խնդիրներ կարող են ունենալ ոչ այնքան միմյանց հետ, ինչքան բոլորը՝ Ուզբեկստանի: Այդ սահմանային հարցերը առաջ են քաշվել դեռ խորհրդային տարիներին: Բայց բուն Ուզբեկստանում առկա է ներքին՝ Կարակալպակստանի հարցը, որն այժմ այդքան էլ սրված չէ: Բայց Նուկուս կենտրոնով այս տարածքը Արալի (ցամաքով շրջապատված) ծովով, Թուրքմենստանի, Ղազախստանի եւ Ուզբեկստանի հարեւանությամբ կարող է մի նոր պետական կազմավորում հիմնել: Տաջիկստանի Լեռնային Բադախշան շրջանում դեռ խորհրդային տարիներից տաջիկների հետ խնդիրներ կան…»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am