Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Հայաստանի և Պերուի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

Հայաստանի և Պերուի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են 
անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության և Պերուի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև դեկտեմբերի 4-ին հեռուստակամուրջի միջոցով տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ։ Հայկական կողմից քննարկումները վարել էր ԱԳՆ Ամերիկյան երկրների վարչության պետ Արման Հակոբյանը, իսկ պերուական կողմից՝ այդ երկրի ԱԳՆ Եվրոպայի 2-րդ տնօրինության ղեկավար Դավիդ Մալագան։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից՝ հավելելով. «Կողմերը ներկայացրին Հայաստանում և Պերուում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները, ինչպես նաև՝ բարեփոխումների ընթացքը։

Քննարկվեց հայ-պերուական հարաբերություններին, այդ թվում՝ իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, առևտրատնտեսական համագործակցության ակտիվացմանը, միջազգային հարթակներում համագործակցությանը (ՄԱԿ, ՅՈՒՆԵՍԿՕ, Հնագույն քաղաքակրթությունների ֆորում), զբոսաշրջության և մշակութային կապերի խթանմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
 
Պայմանավորվածություն ձեռք բերվեց նմանատիպ քննարկումները դարձնել պարբերական»։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am