Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Խամենեին նահատակներ Է համարել բենզինի թանկացման պատճառով բողոքներում զոհված անմեղ մարդկանց

Խամենեին նահատակներ Է համարել բենզինի թանկացման պատճառով բողոքներում զոհված անմեղ մարդկանց


ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում բողոքների ալիքի անմեղ զոհերը պետք Է համարվեն նահատակներ, իսկ նրանց ընտանիքներին անհրաժեշտ Է փոխհատուցումներ վճարել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իսլամական Հանրապետության գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին:
Սա Է եղել նրա պատասխանը բողոքների վերաբերյալ զեկույցին, որը պատրաստել Է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը, որի դրույթները նա կարգադրել Է «կատարել այնքան արագ, որքան հնարավոր Է»:
Սովորաբար Իրանի Իսլամական Հանրապետությունում նահատակներ են համարում այն զինվորներին, որոնք զոհվել են հայրենիքի համար մարտերում:
Այաթոլլա Խամենեիի մեկնաբանությունները դեկտեմբերի 5-ին հրապարակվել են նրա կայքում:
Նախօրյակին Իրանի Հասան Ռոհանին հայտարարել Է, որ վերջերս տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում անվտանգության ուժերի կողմից անարդարացիորեն ձերբակալված մարդիկ պետք Է ազատ արձակվեն: «Հարկավոր Է կրոնական, իսլամական գթասիրություն հանդես բերել, եւ այն անմեղ մարդիկ, որոնք բողոքում Էին բենզինի գների բարձրացման դեմ եւ զինված չԷին, «…» պետք Է ազատ արձակվեն»,-ասել Է նա:
Իրանի տնտեսական իրադրությունը սրվեց 2018 թվականի մայիսին միջուկային գործարքից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուց եւ Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնումից հետո: Նավթի արտահանումից բյուջետային մուտքերի կրճատման ֆոնին իրանական իշխանությունները նոյեմբերի 15-ին որոշում ընդունեցին բենզինի գինը մեկ լիտրի դիմաց մինչեւ 30 հազար ռիալ (շուրջ 0,2 դոլար) բարձրացնելու մասին, ինչը փաստորեն նշանակում Է վառելիքի արժեքի եռակի աճ:
Այդ որոշումից հետո Իրանի մի շարք քաղաքներում անցկացվեցին բողոքի ակցիաներ, որոնք վերաճեցին ոստիկանության հետ բախումների: Ցուցարարները այրում Էին բանկերի գրասենյակները եւ ավտոլցակայանները: Անկարգություններ են տեղի ունեցել հարյուրավոր բնակավայրերում:
Զոհվածների թվի վերաբերյալ պաշտոնական տվյալներ դեռեւս չեն ստացվել, արտասահմանյան ԶԼՄ-ների տվյալները տարբեր են՝ մի քանի տասնյակից մինչեւ մի քանի հարյուր մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am