Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱԺ խմբակցությունները 2020-ի բյուջեի նախագծի համար արել են 368 մլրդ դրամի ծախս ենթադրող առաջարկներ

ԱԺ խմբակցությունները 2020-ի բյուջեի նախագծի համար արել են 368 մլրդ դրամի ծախս 
ենթադրող առաջարկներ

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի երեք խմբակցությունները ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացրել են ընդհանուր մոտ 368 մլրդ դրամի  լրացուցիչ ծախս ենթադրող առաջարկություններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ՀՀ ազգային ժողովում օրենքի նախագծի քննարկմանն ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Իմ քայլը»  խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց, թե որ խմբակցությունից որքան արժողությամբ առաջարկ է արվել:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը` 264.4 մլրդ դրամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցություն` 94.9 մլրդ դրամ, «Իմ քայլը» խմբակցություն` 8.4 մլրդ դրամ»,-հայտնեց Ջանջուղազյանը:

Խմբակցություններն ու պատգամավորները ԱԺ հանձնաժողովներում ու լիագումար նիստերում քննարկումներից  հետո կարող էին առաջարկություններ ներկայացնել 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ: Արվել է ընդհանուր 160 առաջարկ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am