Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ամուսինները միասին ապրել են 68 տարի եւ մահացել մեկ օրվա տարբերությամբ

Ամուսինները միասին ապրել են 68 տարի եւ մահացել մեկ օրվա տարբերությամբ

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Մինեսոտայի նահանգից ամուսինները միասին ապրել են 68 տարի եւ մահացել մեկ օրվա տարբերությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է USA Today պորտալը:

Ռոբին եւ Քորին Ջոնսոնները Նորսլենդի օկրուգի ֆերմայում բնակություն են հաստատել հարսանիքից որոշ ժամանակ անց: Նրանք այնտեղ միասին ապրել են 67 տարի, աճեցրել են եգիպտացորեն, սոյա, ցորեն եւ երեխաներ են մեծացրել: Ամուսինները հավատում Էին Աստծուն եւ կանոնավոր կերպով հաճախում տեղի եկեղեցի: Կես տարի առաջ երկուսի առողջությունն Էլ սկսել Է զգալիորեն վատանալ, եւ նրանց հոսպիտալացրել են: Պարզվել Է, որ Ռոբինը քաղցկեղ ունի, իսկ Քորինը՝ սրտի անբավարարություն: Կինը վախճանվել Է նոյեմբերի 24-ին՝ 87 տարեկան հասակում, իսկ հաջորդ օրը մահացել Է նրա 88-ամյա ամուսինը: «Նրանք միասին հեռացան այս աշխարհից՝ շրջապատված մարդկանցով, որոնք նրանց սիրում Էին»,- ասված Է Ջոնսոնների մահախոսականում: Զույգը թողել Է վեց եղբայր եւ մեկ քույր, յոթ զավակ, 14 թոռ եւ 15 ծոռ: Հոգեհանգստի արարողությունը նշանակված Է դեկտեմբերի 10-ին:

Ավելի վաղ հաղորդվել Էր ամուսինների մասին, որոնք միասին ապրել Էին 71 տարի եւ մահացել նույն օրը: Վախճանը վրա Էր հասել նույն հիվանդանոցում՝ 12 ժամվա տարբերությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am