Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Էկոնոմիկայի նախարարությունում գործում է Ներդրումների աջակցման կենտրոնը

Էկոնոմիկայի նախարարությունում գործում է Ներդրումների աջակցման կենտրոնը

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկ պատուհան ներդրողների համար. Էկոնոմիկայի նախարարությունում գործում է Ներդրումների աջակցման կենտրոնը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այն Հայաստանում ներդրումներ իրականացնելու մտադրություն ունեցող տեղացի և օտարերկրյա գործարարներին տրամադրում է համալիր աջակցություն մի շարք ուղղություններով․ Հայաստանի ներդրումային հնարավորությունների և պայմանների, այդ թվում՝ պետական խթանների և այլ ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, ուղեկցում ներդրումներ իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր գործընթացներում, աջակցություն պետական մարմինների հետ աշխատանքներում ներդրումների իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսների, այդ թվում՝ առկա հողատարածքների և այլ անշարժ գույքի, օտարման ենթակա պետական սեփականություն հանդիսացող գույքի, համաֆինանսավորման աղբյուրների և հնարավոր ռեզիդենտ գործընկերների վերաբերյալ խորհրդատվություն, հավանական ներդրողներին ներդրումային ծրագրերի տրամադրում՝ ըստ վերջիններիս հետաքրքրությունների շրջանակի ներդրումների իրականացման ընթացքում առաջացող խնդիրներին օպերատիվ արձագանքման ապահովում:

Կապ Կենտրոնի հետ

էլ.փոստ`оnewindow@mineconomy.am Հեռ.`+374 11 597 109 Հասցե` ք. Երևան, Մ.Մկրտչյան 5

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am