Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Արա Վարդանյանը ազատ կարձակվի. դատարանը թույլատրելի է ճանաչել գրավի կիրառումը

Արա Վարդանյանը ազատ կարձակվի. դատարանը թույլատրելի է ճանաչել գրավի 
կիրառումը

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 4-ին որոշում է կայացրել «Հայաստան» hամահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց թույլատրելի ճանաչել գրավի կիրառումը, որպես գրավի գումար սահմանելով 10 միլիոն դրամ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Վարդանյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը:

«Նա այսօր ազատ կարձակվի»-, ասաց Վարոսյանը:

Արա Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել յուրացման կամ վատնման հոդվածով: Հոկտեմբերի 9-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Արա Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերացվել էր և նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am